Pierre Bittar French Impressionist Artist  
 

 

22 օգոստոսի 2011 թ.

Նկար 2

Մեծագույն իրադարձությունը պատմության մեջ

Կարո՞ղ է ավելի մեծ իրադարձություն տեղի ունենալ, քան այն, որ մեր Արարիչը, Տիեզերքի Արարիչը եկավ և մեզ հետ միասին ապրեց երկրի վրա։ Դա տեղի ունեցավ Բեթղեհեմում՝ Իսրայելի մի փոքր քաղաքում՝ 2000 տարի առաջ։

Ահա թե ինչ է Տերը հաղորդել մեզ իր մարգարեների միջոցով՝ երկրի վրա իր հայտնվելուց հարյուրավոր տարիներ առաջ.

Հիսուսի ծնունդը

Եսայի 9:6

քանզի մեզ համար մանուկ ծնուեց, մի որդի տրուեց մեզ, որի իշխանութիւնն իր ուսերի վրայ պիտի լինի. նա պիտի կոչուի Մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, Աստուած հզօր, Իշխան, Հայր հանդերձեալ աշխարհի։

 

Միքիա 5:2

Եւ դու, Բեթղեհէ՛մ, Եփրաթայի սակաւամա՛րդ տուն, կը լինես Յուդայի երկրի հազարաւորների մէջ,
քեզնից պիտի ելնի ինձ համար Իսրայէլի մի իշխան, եւ նրա ծագումը աշխարհի սկզբի օրերից է»*:

* աշխարհի սկզբի օրերից = հավերժ = հավիտենություն


The Birth of Jesus

 

Ղուկաս 2:7 - 16
7 եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար:
8 Եւ այդ շրջանում բացօթեայ բնակուող հովիւներ կային, որոնք իրենց հօտերի գիշերային պահպանութիւնն էին անում:
9 Եւ Տիրոջ հրեշտակը երեւաց նրանց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան:
10 Եւ հրեշտակը ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, որովհետեւ ահա ձեզ մեծ ուրախութիւն եմ աւետում, որը ամբողջ ժողովրդինը կը լինի.
11 որովհետեւ այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է:
12 Եւ սա՛ ձեզ համար նշան կը լինի. խանձարուրով փաթաթած եւ մսուրի մէջ դրուած մի մանուկ կը գտնէք»:
13 Եւ յանկարծակի այդ հրեշտակի հետ երեւաց երկնային զօրքերի մի բազմութիւն, որ օրհնում էր Աստծուն ու ասում.
14 «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութի՜ւն եւ հաճութի՜ւն՝ մարդկանց մէջ»:
15 Եւ երբ հրեշտակները նրանցից հեռանալով երկինք բարձրացան, հովիւներն ասացին միմեանց. «Եկէ՛ք գնանք մինչեւ Բեթղեհէմ եւ տեսնենք, թէ ի՛նչ բան է այս եղածը, որ Տէրը մեզ ցոյց տուեց»:
16 Եւ նրանք շտապով եկան ու գտան Մարիամին ու Յովսէփին եւ մսուրի մէջ դրուած մանկանը:

Հետևյալ բացատրությունների նպատակն է օգնել այն անձանց, ովքեր ծանոթ չեն Սուրբ Գրքին և ցանկանում են կարդալ ու հասկանալ այն՝ հավատալու համար։

Աստված։ Կա Սուրբ Երրորդություն, որն է` Հայր, Որդի և Սուրբ Հոգի՝ պարփակված միակ Աստծո մեջ։  Եռանձ Աստված։

Խոսելով երեքից որևէ մեկի մասին՝ մենք նկատի ունենք մեկ Աստծո։ Աստված միշտ գոյություն է ունեցել։ Նա ժամանակից և տարածությունից դուրս է գտնվում։ Ուստի Նա չի ստեղծվել և հավերժ է։ Աստված մեր Արարիչն է և Տիեզերքի Արարիչն է։ Մարդու արարումն Աստված իր գլուխգործոցն է համարում։ Դրա համար նա երկիր եկավ՝ մեզ հավիտենական մահվանից փրկելու համար, քանի որ Նրա սերը մեր նկատմամբ անսահման է։ Նա մեզանից յուրաքանչյուրին ստեղծել է երեք անձի տեսքով՝ մարմնի, ոգու և հոգու։ Մարմինը մեզ հնարավորություն է տալիս ապրելու երկրի վրա։ Դրա շնորհիվ ենք մենք տեսնում իրար։ Իր առաքելությունն ավարտելով՝ մարմինը մահանում է։ Մարմնի մահանալուց հետո հոգին դուրս է գալիս մարմնից և հավերժ ապրում՝ կա՛մ Աստծո հետ, կամ Նրանից զատ։ Աստծո հետ լինելը կոչում են հավերժական կյանք, իսկ Նրանից զատ լինելը՝ հավերժական մահ։ Երբ մենք Աստվածաշնչում կարդում ենք, որ Աստծո Որդին եկավ մեզ հավերժական մահվանից փրկելու, ապա Աստվածաշունչը նկատի ունի մեր հոգին, այլ ո՛չ մեր ֆիզիկական մարմինը։ Ոգին, որը տարբեր է թե՛ մարմնից, և թե՛ հոգուց, մեր անսահման անձն է, որը մեր ստեղծման պահից ի վեր Աստծո կողմից մեզ տրված ազատ կամքով՝ որոշում է բարիք կամ չարիք գործել, և մեր մահվանից հետո հետևելու է մեր հոգուն։

Աստծո խոսքը։ Աստծո Խոսքը (Բանը) Արարման աղբյուրն է։ Կարդալով «Ծննդոց» գիրքը, որն Աստվածաշնչի առաջին գիրքն է, մենք տեսնում ենք, որ աշխարհը նրա Խոսքի համաձայն է ստեղծվել։ «Թող ... լինի»: Նա ասաց, և եղավ։

Այս պարզ ու համառոտ բացատրությունից հետո մի քանի մեջբերում բերենք Աստվածաշնչից Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին։

Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր։ Նա սկզբից Աստծու մօտ էր։ Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է։ Կեանքը նրանով էր։ Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր։ Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց։
Յովհաննէս 1:1-5
 
Եւ Բանը մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջ, եւ տեսանք նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտութեամբ:
Յովհաննէս 1:14
 
Եւ ա՛յս իսկ էվ կայութիւնը. այն, որ Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ. եւ այդ՝ այն կեանքն է, որ նրա Որդու մէջ է։ Ով ընդունում է Որդուն, ընդունում է նաեւ կեանքը. եւ ով չի ընդունում Աստծու Որդուն, չի ընդունում նաեւ կեանքը։ Այս բաները գրեցի ձեզ, որպէսզի գիտենաք, թէ յաւիտենական կեանք ունէք, եւ թէ՝ հաւատում էք Աստծու Որդու անուանը։
1 Յովհաննէս 5:11-13

 

 
  

Մեր Տիրոջ կյանքը

Ներածություն 1 - Ավետիսը 2 - Հիսուսի ծնունդը 3 - Փախուստը Եգիպտոս
4 - Տաճարում՝ վարդապետների հետ 5 - Առաջին 4 աշակերտները 6 - Հարսանիքը Կանայում 7 - Հիսուսը հարություն է տալիս այրի կնոջ որդուն
8 - 5000 հոգու կերակրելը 9 - Վերջին ընթրիքը 10 - Հուդայի մատնությունը 11 - Հիսուսի նվաստացումը
12 - Խաչելությունը և մահը 13 - Հիսուսի հարությունը 14 - Համբարձումը Ինչպես տարածել Աստծո Խոսքը

Հարցազրույց (2011)

Պիեր Բիտարը իր ստուդիայում

ՀԵՌԱՑՄԱՆ ՏԱՐԻ
ՀԱՍԿԱՆԱԼ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Սուրբ Երրորդության հայտնությունը կտավի ﬕջոցով
Սուրբ Երրորդությունը
ՄԵՆՔ ԱՍՏԾՈ ԲՋԻՋՆԵ՞ՐՆ ԵՆՔ

Տեսագրությունը (2018)

Քրիստոսը հավերժությունից մինչեւ վերջի ժամանակ


 
  
Pierre Bittar պատկերասրահ
Գլխավոր Էջ