Pierre Bittar French Impressionist Artist  
 

 

 

26 հոկտեմբերի 2011 թ.

Նկար 10

Ինչպես երևում է հետևյալ սաղմոսից՝ Հուդայի մատնության մասին գրված է Հին Կտակարանում.
Սաղմոս 40:10։ Անգամ իմ բարեկամ մարդը, որին ես վստահում էի, եւ որն ուտում էր հացն իմ, յաճախակի իմ դէմ խաբէութիւն գործեց:

 

Հուդայի մատնությունը

Betrayal by Judas

Մատթէոս 26: 36-48
36 Այն ժամանակ Յիսուս նրանց հետ եկաւ մի տեղ, որի անունը Գեթսեմանի էր, եւ նրանց ասաց. «Նստեցէ՛ք այդտեղ, մինչեւ որ գնամ աղօթեմ»:
37 Եւ իր հետ վերցնելով Պետրոսին եւ Զեբեդէոսի երկու որդիներին՝ սկսեց տրտմել եւ տագնապել:
38 Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս տխուր է մահու չափ. այստե՛ղ մնացէք եւ ինձ հետ հսկեցէ՛ք»:
39 Եւ մի փոքր առաջ գնալով՝ ընկաւ իր երեսի վրայ, աղօթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպէս ես եմ կամենում, այլ՝ ինչպէս դու»:
40 Նա եկաւ աշակերտների մօտ եւ նրանց քնի մէջ գտաւ ու Պետրոսին ասաց. «Այդպէ՜ս, չկարողացա՞ք մէկ ժամ արթուն մնալ ինձ հետ:
41 Արթո՛ւն մնացէք եւ աղօ՛թք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք. հոգիս յօժար է, բայց մարմինս՝ տկար»:
42 Դարձեալ, երկրորդ անգամ, Յիսուս գնաց աղօթքի կանգնեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի չէ, որ այս բաժակը ինձնից հեռու անցնի, ապա այն կը խմեմ. քո կա՛մքը թող լինի»:
43 Եւ գալով՝ դարձեալ նրանց քնի մէջ գտաւ, որովհետեւ նրանց աչքերը ծանրացել էին:
44 Թողեց նրանց ու երրորդ անգամ գնաց աղօթքի կանգնեց. եւ դարձեալ նոյն խօսքն ասաց:
45 Այն ժամանակ եկաւ աշակերտների մօտ ու նրանց ասաց. «Ննջեցէ՛ք այսուհետեւ ու հանգստացէ՛ք, քանի որ ահա ժամը հասել է, եւ մարդու Որդին մեղաւորների ձեռքն է մատնւում:
46 Վե՛ր կացէք գնանք այստեղից. որովհետեւ ահա հասաւ նա, ով ինձ մատնելու է»:
47 Եւ մինչ նա դեռ այսպէս խօսում էր, ահա Յուդան՝ Տասներկուսից մէկը, եկաւ. ու նրա հետ՝ քահանայապետների եւ ժողովրդի ծերերի կողմից բազում ամբոխ՝ սրերով ու մահակներով:
48 Եւ նա, որ նրան մատնելու էր, նրանց նշան էր տուել ու ասել. «Ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, նրան կը բռնէք»:

Սրանք են մեծ հարցերը Հուդայի մատնության վերաբերյալ.

Հարց։ Հուդան պատասխանատու՞ է իր արարքի համար։

Պատասխան։ Այո։ Վերջին ընթրիքի ժամանակ (Մատթէոս 26:24) Հիսուսն ասաց. «...բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի մարդու Որդին: Աւելի լաւ կը լինէր նրա համար, եթէ այդ մարդը ծնուած չլինէր»:

Հարց։ Բայց նույն պարբերության սկզբում (Մատթէոս 26:24) Հիսուսը նաև ասում է. «Մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս նրա մասին գրուած է...»։ Չի՞ նշանակում արդյոք դա, որ անկախ ամեն ինչից դա տեղի է ունենալու, քանի որ գրված է։

Պատասխան։ Ճշմարիտ է, որ Աստված գիտեր Հուդայի մատնության մասին։ Ավելին՝ Նա այդ մասին դեռ Հուդայի ծնվելուց առաջ գիտեր։ Պետք չէ մոռանալ, որ Աստված ժամանակից ու տարածությունից վեր է գտնվում։ Նա բոլոր մանրամասնություններով գիտե, թե մեզանից յուրաքանչյուրն ինչ է անելու ապագայում։ Բայց իմանալը մի բան է, իսկ անելը՝ մեկ այլ բան։ Աստված մեզ ազատ կամք է տվել և ետ չի վերցնելու այն։ Հուդային նույնպես, ինչպես մեզանից մեկին, նա ազատ կամք էր տվել։ Հուդան մատնության ուղին ընտրեց։ Աստված գիտեր այդ մասին, և դա նշանակում է նաև, որ այդ մասին գրված էր, և Աստված կարող էր կանխել դա։ Բայց այդ դեպքում Նա կխախտեր ազատ կամքի մասին մեզ հետ կնքած պայմանը՝ այն ազատ կամքի, որը նա տվել է մեզ։ Դա չի կարող տեղի ունենալ։

Հարց։ Նշանակու՞մ է դա արդյոք, որ մենք չպետք է հավատանք մեր ճակատագրին։

Պատասխան։ Որոշ չափով մեր ճակատագիրը մեզանից է կախված, քանի որ, իհարկե՝ մենք իշխանություն չունենք վթարների, բնական աղետների, պատերազմների կամ ապագայում մեր կամքից անկախ տեղի ունենալիք այլ աղետաբեր իրադարձությունների վրա, բայց այն ամենը, ինչ մենք անում ենք մեր կամքով, ազդում է մեր ճակատագրի վրա։ Այո՛, Աստված գիտե մեր ճակատագիրը, բայց նա չի միջամտում։ Նա մեզ ազատ կամք է տվել և միշտ կհարգի մեր կամքը։

 

 
  

Մեր Տիրոջ կյանքը

Ներածություն 1 - Ավետիսը 2 - Հիսուսի ծնունդը 3 - Փախուստը Եգիպտոս
4 - Տաճարում՝ վարդապետների հետ 5 - Առաջին 4 աշակերտները 6 - Հարսանիքը Կանայում 7 - Հիսուսը հարություն է տալիս այրի կնոջ որդուն
8 - 5000 հոգու կերակրելը 9 - Վերջին ընթրիքը 10 - Հուդայի մատնությունը 11 - Հիսուսի նվաստացումը
12 - Խաչելությունը և մահը 13 - Հիսուսի հարությունը 14 - Համբարձումը Ինչպես տարածել Աստծո Խոսքը

Հարցազրույց (2011)

Պիեր Բիտարը իր ստուդիայում

ՀԵՌԱՑՄԱՆ ՏԱՐԻ
ՀԱՍԿԱՆԱԼ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Սուրբ Երրորդության հայտնությունը կտավի ﬕջոցով
Սուրբ Երրորդությունը
ՄԵՆՔ ԱՍՏԾՈ ԲՋԻՋՆԵ՞ՐՆ ԵՆՔ

Տեսագրությունը (2018)

Քրիստոսը հավերժությունից մինչեւ վերջի ժամանակ


 
  
Pierre Bittar պատկերասրահ
Գլխավոր Էջ