Pierre Bittar French Impressionist Artist  
 

 

 

9 հոկտեմբերի 2011 թ.

Նկար 12

Խաչելությունը և մահը

Crucification of Jesus Christ


Յովհաննէս 19: 17-28
17 Այն ժամանակ Յիսուսին յանձնեց նրանց ձեռքը, որպէսզի խաչը հանուի:
18 Եւ նրանք առան Յիսուսին եւ տարան: Եւ խաչափայտը նա ինքն էր վերցրել եւ բարձրացնում էր այն տեղը, որի անունն էր Գագաթ, իսկ եբրայերէն կոչւում էր Գողգոթա,
19 որտեղ եւ խաչը հանեցին նրան ու նրա հետ երկու ուրիշների՝ այս եւ այն կողմից, իսկ մէջտեղում՝ Յիսուսին:
20 Պիղատոսը մի տախտակ էլ գրեց եւ դրեց խաչի վրայ. եւ գրուած էր. «Յիսուս Նազովրեցի՝ հրեաների թագաւոր»:
21 Այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետեւ այն տեղը, ուր Յիսուս խաչուեց, քաղաքին մօտ էր եւ գրուած էր եբրայերէն, լատիներէն եւ յունարէն:
22 Հրեաների քահանայապետները Պիղատոսին ասացին. «Մի՛ գրիր՝ հրեաների թագաւոր, այլ՝ ինչ նա ասաց՝ թագաւոր եմ հրեաների»:
23 Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի, գրեցի»:
24 Իսկ զինուորները, երբ Յիսուսին խաչը հանեցին, վերցրին նրա զգեստները եւ չորս մաս արեցին. իւրաքանչիւր զինուորի՝ մէկ մաս: Իսկ քանի որ պատմուճանը առանց կարի էր, վերեւից ներքեւ ամբողջովին հիւսած շուրջանակի,
25 ուստի միմեանց ասացին. «Այդ չպատռտենք, այլ դրա վրայ վիճակ գցենք, ում որ ելնի», որպէսզի կատարուի գրուածը, որ ասում է. «Իմ զգեստները բաժանեցին իրար մէջ եւ իմ պատմուճանի վրայ վիճակ գցեցին»: Զինուորներն այս բանն արեցին:
26 Իսկ Յիսուսի խաչի մօտ կանգնած էին նրա մայրը եւ նրա մօրաքոյրը՝ Կղէոպասի կին Մարիամը եւ Մարիամ Մագդաղենացին:
27 Երբ Յիսուս տեսաւ մօրը եւ այն աշակերտին, որ մօտ էր կանգնած, որին նա սիրում էր, մօրն ասաց. «Ո՛վ կին*, ահա՛ քո որդին»:
28 Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը»: Եւ այդ պահից աշակերտը նրան իր մօտ առաւ:

* Հունարեն «կին» բառով դիմելն անհարգալից վերաբերմունք ցույց չի տալիս։

Ի՜նչ կսկիծ ու տառապանք պիտի ապրեր Մարիամը՝ տեսնելով թե ինչպես են ծաղրում, չարչարում, իսկ հետո խաչ հանում իր որդուն։ Եվ կրկին սուր անցավ Մարիամի հոգու միջով, ինչպես մարգարեացել էր Սիմոնը տաճարում։ (Ղուկաս 2:31)։

Յովհաննէս 19։27-28 տողերը խիստ կարևոր են՝ երկու պատճառով։

  1. Դրանք ապացուցում են, որ Հիսուսը Մարիամի միակ որդին էր, քանի որ եթե նա եղբայրներ կամ քույրեր ունենար, նրանք սատար կլինեին իրենց մորը և գոնե նրա հետ կլինեին Հիսուսի խաչելության պահին։
  2. Այդ տողերը կարևոր են նաև այն պատճառով, քանի որ պարունակում են Հիսուսի վերջին յոթ արտահայտություններից (խաչի վրա Հիսուսի ասածներից) երրորդը։ Այդ երրորդ արտահայտությունը, որով նա մորն ասաց. «ահա՛ քո որդին», իսկ Հովհաննեսին ասաց. «Ահա՛ քո մայրը», իրականում շատ ավելին էր նշանակում, քան պարզապես մոր մասին հոգ տանելու որդու ցանկությունը։ Ո՞վ կհավատա, որ ամենակարող Աստված երկնքից ի վիճակի չէ իր մոր մասին հոգ տանելու։ Այդ բառերի միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ Հիսուսը՝ կարեկցելով մեզ, և հատկապես նրանց, ով կորցրել կամ կարոտում է իր մորը, ողորմածաբար մխիթարում է մեզ, իմանալով, որ այն, ինչ նա ասել է Հովհաննեսին, մեզանից յուրաքանչյուրին է վերաբերում։ Մարիամը մե՛ր մայրն է։

Ճշմարիտ է, որ Սուրբ Մարիամ Աստվածածինն աստված չէ, քանի որ նա մեզ բոլորիս նման է ստեղծվել։ Սակայն նա սովորական կին չէ՝ հետևյալ պատճառներով.

  1. Աստված չի կարող կենակցել մեղավորի հետ։ Մենք բոլորս գիտենք աստվածաշնչյան պատմությունն անկյալ հրեշտակի մասին, որն ավելի հայտնի է սատանա անվամբ (տե՛ս Եսայի 14:12-15)։ Եթե Աստված երկնքից երկրի վրա է նետել սատանային ու նրա հետևորդներին, ապա հենց այն բանի համար է դա արել, որովհետև սատանան գործել է Աստծո արարչագործությունից հետո ամենաառաջին մեղքը, որը նախանձն էր։ Ասել կուզենք, որ Աստված 9 ամիս իր որովայնում Աստծո Որդուն կրելու համար այնպիսի կին չէր ընտրի, որը մեղք է գործել։
  2. «Ավետիսում» (տե՛ս 1-ին նկարը) (Ղուկաս 1:26-38) Գաբրիել հրեշտակն ասում է նրան «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ (օրհնյալ կանանց մեջ), Տէրը քեզ հետ է»:

ԹՈՂՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ

ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԵՎ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾ

ԴՈՒ ՆՎԱՍՏԱՑԱՐ ԵՎ ՄԱՐԴ ԴԱՐՁԱՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍՈՒՄ։ ՔՈ ԵՐԿՆԱՅԻՆ ԼՈՒՅՍԸ
ԼՈՒՍԱՎՈՐԵՑ ՄԵՐ ՀՈԳԻՆԵՐԻ ԽԱՎԱՐԸ ԵՎ ՄԵՐ ՍՐՏԵՐԸ, ՈՐՊԵՍԶԻ ՓՐԿԻ ՄԵԶ
ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՄԱՀԻՑ։ ԲԱՅՑ ՄԵՆՔ, ԱՅՍՏԵՂ` ԵՐԿՐԻ ՎՐԱ, ՔՈ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ՓԱՌԱԲԱՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԱՐՀԱՄԱՐՀԵՑԻՆՔ ՈՒ ՄԵՐԺԵՑԻՆՔ ՔԵԶ ԵՎ ԽԱՉ ՀԱՆԵՑԻՆՔ
ՔԵԶ։ ՄԵՆՔ ԱՌ ԱՅՍՕՐ ԱՄԵՆ ՕՐ ԽԱՉ ԵՆՔ ՀԱՆՈՒՄ ՔԵԶ՝ ԱՆՏԵՍԵԼՈՎ ՔՈ
ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ։ ԲԱՅՑ ՔՈ ԱՆՍԱՀՄԱՆ ՍԻՐՈՎ ՈՒ ԳԹԱՍՐՏՈՒԹՅԱՄԲ՝ ԴՈՒ
ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՐ ԹԱՓԵԼ ՔՈ ԱՐՅՈՒՆԸ ԽԱՉԻ ՎՐԱ, ՈՐՊԵՍԶԻ ՄԱՔՐԵՍ ՄԵԶ ՄԵՐ
ԲՈԼՈՐ ՄԵՂՔԵՐԻՑ։

ՀԱՅՐ, ԵՍ ՑԱՎ ԵՄ ՊԱՏՃԱՌԵԼ ՔԵԶ՝ ԱՆՏԵՍԵԼՈՎ ՔՈ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ՝ ԻՄ ԳՈՐԾԵՐՈՎ,
ԱՐԱՐՔՆԵՐՈՎ, ՄՏՔԵՐՈՎ ԵՎ ԽՈՍՔՈՎ։ ԵՍ ԳԻՏԵՄ, ՈՐ ԱՐԺԱՆԻ ՉԵՄ ՔՈ
ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅԱՆԸ։ ՏԵՐ, ԱՂԱՉՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՆԵՐԻՐ ԻՄ ՀԱՅՏՆԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ
ՄԵՂՔԵՐԸ։ ՀԻՍՈՒՍ, ԱՂԱՉՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԻՄ ՍՐՏԻ ՄԵՋ ՄՏԻՐ՝ ՈՐՊԵՍ ԻՄ ՓՐԿԻՉԸ։
ԵՍ ԱՂԱՉՈՒՄ ԱՅՍ ՊԱՀԻՑ, ԵՐԲ ԴՈՒ ԻՆՁ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ԵՍ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ։ ԵՍ
ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԱՅՍՈՒՀԵՏ ԼՍԵԼ ՔՈ ՁԱՅՆԸ ԵՎ ԿԱՏԱՐԵԼ ՔՈ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ։
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՀԻՍՈՒՍ, ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ, ՈՐԸ ԴՈՒ ՇՆՈՐՀԵՑԻՐ ԻՆՁ,
ԵՐԲ ԹԱՓԵՑԻՐ ՔՈ ԱՐՅՈՒՆԸ ԽԱՉԻ ՎՐԱ։

ԱՄԵՆ

 

 

 
  

Մեր Տիրոջ կյանքը

Ներածություն 1 - Ավետիսը 2 - Հիսուսի ծնունդը 3 - Փախուստը Եգիպտոս
4 - Տաճարում՝ վարդապետների հետ 5 - Առաջին 4 աշակերտները 6 - Հարսանիքը Կանայում 7 - Հիսուսը հարություն է տալիս այրի կնոջ որդուն
8 - 5000 հոգու կերակրելը 9 - Վերջին ընթրիքը 10 - Հուդայի մատնությունը 11 - Հիսուսի նվաստացումը
12 - Խաչելությունը և մահը 13 - Հիսուսի հարությունը 14 - Համբարձումը Ինչպես տարածել Աստծո Խոսքը

Հարցազրույց (2011)

Պիեր Բիտարը իր ստուդիայում

ՀԵՌԱՑՄԱՆ ՏԱՐԻ
ՀԱՍԿԱՆԱԼ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Սուրբ Երրորդության հայտնությունը կտավի ﬕջոցով
Սուրբ Երրորդությունը
ՄԵՆՔ ԱՍՏԾՈ ԲՋԻՋՆԵ՞ՐՆ ԵՆՔ

Տեսագրությունը (2018)

Քրիստոսը հավերժությունից մինչեւ վերջի ժամանակ


 
  
Pierre Bittar պատկերասրահ
Գլխավոր Էջ