Pierre Bittar French Impressionist Artist  
 

 

19 հոկտեմբերի 2011 թ.

Նկար 9

Վերջին ընթրիքը

The Last Supper

Մատթէոս 26:17-29
17 Եւ Բաղարջակերաց տօնի առաջին օրը աշակերտները մօտեցան Յիսուսին եւ ասացին. «Ո՞ւր ես կամենում՝ պատրաստենք քեզ համար զատկական ընթրիքը, որ ուտես»:
18 Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէ՛ք քաղաք այսինչ անձի մօտ եւ նրան ասացէ՛ք. «Վարդապետն ասում է՝ իմ ժամանակը մօտեցել է, քեզ մօտ եմ անելու զատիկը իմ աշակերտների հետ միասին»:
19 Եւ աշակերտները արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայեց, ու պատրաստեցին զատկական ընթրիքը:
20 Եւ երբ երեկոյ եղաւ, տասներկու աշակերտների հետ սեղան էր նստել:
21 Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մէկն ինձ մատնելու է»:
22 Եւ նրանք խիստ տխրեցին. նրանցից իւրաքանչիւրն սկսեց ասել նրան. «Միթէ ե՞ս եմ, Տէ՛ր»:
23 Նա պատասխան տուեց ու ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մէջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու:
24 Մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս նրա մասին գրուած է, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի մարդու Որդին: Աւելի լաւ կը լինէր նրա համար, եթէ այդ մարդը ծնուած չլինէր»:
25 Յուդան, որ մատնելու էր նրան, պատասխանեց ու ասաց. «Միթէ ե՞ս եմ, Վարդապե՛տ»: Նրան ասաց՝ դու ասացիր:
26 Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց եւ տուեց աշակերտներին ու ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինը»:
27 Եւ բաժակ վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց.
28 «Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողութեան համար:
29 Բայց ասում եմ ձեզ, այսուհետեւ ես այլեւս որթատունկի բերքից չեմ խմի մինչեւ այն օրը, երբ ձեզ հետ կը խմեմ նորը իմ Հօր արքայութեան մէջ»:

Կոչվում է «Վերջին ընթրիք», որովհետև իր ձերբակալությունից, խաչելությունից, մահվանից, հարությունից և երկինք համբարձվելուց առաջ վերջին անգամն էր, որ Հիսուս Քրիստոսը սեղան էր նստել իր աշակերտների հետ։
Դա Հիսուսի վերջին ճաշկերույթն էր՝ երկրի վրա Իր առաքելությունն ավարտելուց առաջ, որը կայանում էր նրանում, որ Իր արյունը թափի խաչի վրա և բոլոր մարդկանց մաքրի իրենց մեղքերից։

Այս ընթրիքի ժամանակ էր, որ Հիսուսը հույս տվեց Իր հետևորդներին՝ ասելով. «Եւ ես խոստանում եմ ձեզ, ինչպէս եւ իմ Հայրը ինձ խոստացաւ տալու արքայութիւնը, որ ուտէք եւ խմէք իմ սեղանից...»: (Ղուկաս 22: 29-30)
Այս ընթրիքի ժամանակ էր նաև, որ Հիսուսն իր հետևորդներին հիշեցրեց, որ Իր մարմինը և Իր արյունը զոհաբերվում են հանուն մարդկության։ Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսի տված ցուցումների համաձայն՝ այսօր ավելի քան մեկ միլիարդ քրիստոնյաներ եկեղեցիներում նշում են Հաղորդությունը։

 

 
  

Մեր Տիրոջ կյանքը

Ներածություն 1 - Ավետիսը 2 - Հիսուսի ծնունդը 3 - Փախուստը Եգիպտոս
4 - Տաճարում՝ վարդապետների հետ 5 - Առաջին 4 աշակերտները 6 - Հարսանիքը Կանայում 7 - Հիսուսը հարություն է տալիս այրի կնոջ որդուն
8 - 5000 հոգու կերակրելը 9 - Վերջին ընթրիքը 10 - Հուդայի մատնությունը 11 - Հիսուսի նվաստացումը
12 - Խաչելությունը և մահը 13 - Հիսուսի հարությունը 14 - Համբարձումը Ինչպես տարածել Աստծո Խոսքը

Հարցազրույց (2011)

Պիեր Բիտարը իր ստուդիայում

ՀԵՌԱՑՄԱՆ ՏԱՐԻ
ՀԱՍԿԱՆԱԼ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Սուրբ Երրորդության հայտնությունը կտավի ﬕջոցով
Սուրբ Երրորդությունը
ՄԵՆՔ ԱՍՏԾՈ ԲՋԻՋՆԵ՞ՐՆ ԵՆՔ

Տեսագրությունը (2018)

Քրիստոսը հավերժությունից մինչեւ վերջի ժամանակ


 
  
Pierre Bittar պատկերասրահ
Գլխավոր Էջ