Pierre Bittar French Impressionist Artist  
 

 

 

28 սեպտեմբերի 2011 թ.

Նկար 6

Հարսանիքը Կանայում

Հարսանիքը Կանայում շրջադարձային կետ էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի կյանքում։ Շատերն էին հրավիրված։ Հարսանիքը մեծ հանրային իրադարձություն էր։ Հնում հարսանիքը կարող էր օրեր տևել։ Կարևոր է իմանալը, որ տանտերը կարող էր համընդհանուր ամոթանքի արժանանալ ու խայտառակվել, եթե հարսանիքի ժամանակ ուտելիքը կամ գինին վերջանար։

The Marriage in Cana

Յովհաննէս 2:1-11
1 Գալիլիա հասնելու երրորդ օրը Կանա քաղաքում հարսանիք կար: Եւ Յիսուսի մայրը այնտեղ էր:
2 Հարսանիքի հրաւիրուեցին նաեւ Յիսուս եւ իր աշակերտները:
3 Եւ երբ գինին պակասեց, մայրը Յիսուսին ասաց. «Գինի չունեն»:
4 Եւ Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել»:
5 Նրա մայրը սպասաւորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արէ՛ք»:
6 Այնտեղ կային քարէ վեց թակոյկներ՝ հրեաների սովորութեան համաձայն մաքրուելու համար. նրանցից իւրաքանչիւրը շուրջ հարիւր լիտր տարողութիւն ունէր:
7 Յիսուս նրանց ասաց. «Լցրէ՛ք այդ թակոյկները ջրով»: Եւ լցրին բերնէբերան:
8 Եւ ասաց նրանց. «Հիմա վերցրէ՛ք եւ տարէ՛ք սեղանապետին»: Եւ նրանք տարան:
9 Եւ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը ու չէր իմանում, թէ որտեղից է, բայց սպասաւորները, որոնք ջուր լցրին, գիտէին,
10 խօսեց փեսայի հետ ու ասաց. «Ամէն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, եւ երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը: Իսկ դու ընտիր գինին մինչեւ հիմա պահել ես»:
11 Յիսուս այս առաջին նշանն արեց Գալիլիայի Կանա քաղաքում որպէս սկիզբը նշանների եւ յայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հաւատացին նրան:

Հիսուսը վստահ չէր, որ Իր ժամը եկել է։ Բայց նրա մայրը՝ Մարիամը, համոզված էր։ Նա գիտեր, որ Հիսուսը պատրաստ է, այլապես նրան չէր ասի՝ գինի չունեն, որով հուշում էր, նրան, որ հարկավոր է հրաշք գործել։ Երբ Հիսուսը պատասխանեց՝ ի՞նչ ես ուզում ինձնից, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել, դա վկայում էր այն մասին, որ Նա վստահ չէր։ Նրա պատասխանը կոպիտ կամ անհարգալից չէր։ Այդ ժամանակներում «կին» կոչականով դիմելը հարգանքի նշան էր։ Մարիամն՝ ինքն էլ վարանեց, երբ լսեց Հիսուսի պատասխանը՝ իմ ժամանակը դեռ չի հասել։ Դրա համար էլ սպասաւորներին ասաց՝ ինչ որ ձեզ ասի, արէ՛ք։ Այդ պահին Հիսուսը կարող էր վարանել, քանի որ եթե հրաշքը տեղի չունենար, նրա աշակերտները (Պետրոսը, Անդրեասը, Հովհաննեսը, Հակոբոսը և Փիլիպպոսը), որոնք նույնպես ներկա էին, կարող էին հիասթափվել։ Բայց Հիսուսն առանց վարանելու ասաց սպասավորներին՝ լցրէ՛ք այդ թակոյկները ջրով, և հենց այն պահին, երբ նա ասաց՝ հիմա վերցրէ՛ք եւ տարէ՛ք սեղանապետին, հրաշքը կատարվեց։

 

 
  

Մեր Տիրոջ կյանքը

Ներածություն 1 - Ավետիսը 2 - Հիսուսի ծնունդը 3 - Փախուստը Եգիպտոս
4 - Տաճարում՝ վարդապետների հետ 5 - Առաջին 4 աշակերտները 6 - Հարսանիքը Կանայում 7 - Հիսուսը հարություն է տալիս այրի կնոջ որդուն
8 - 5000 հոգու կերակրելը 9 - Վերջին ընթրիքը 10 - Հուդայի մատնությունը 11 - Հիսուսի նվաստացումը
12 - Խաչելությունը և մահը 13 - Հիսուսի հարությունը 14 - Համբարձումը Ինչպես տարածել Աստծո Խոսքը

Հարցազրույց (2011)

Պիեր Բիտարը իր ստուդիայում

ՀԵՌԱՑՄԱՆ ՏԱՐԻ
ՀԱՍԿԱՆԱԼ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Սուրբ Երրորդության հայտնությունը կտավի ﬕջոցով
Սուրբ Երրորդությունը
ՄԵՆՔ ԱՍՏԾՈ ԲՋԻՋՆԵ՞ՐՆ ԵՆՔ

Տեսագրությունը (2018)

Քրիստոսը հավերժությունից մինչեւ վերջի ժամանակ


 
  
Pierre Bittar պատկերասրահ
Գլխավոր Էջ