![]() |
|||||||||||||||||||||||||||||||||||||
14 սեպտեմբերի 2011 թ. Նկար 4 Հիսուսի մանկությունը (12)
|
Ղուկաս 2:37 - 48 |
|
37 | Արդ, նրա ծնողները ամէն տարի, Զատկի տօնին, Երուսաղէմ էին գնում: |
38 | Եւ երբ նա տասներկու տարեկան եղաւ, տօնի սովորութեան համաձայն՝ Երուսաղէմ ելան: |
39 | Եւ երբ տօնական օրերը լրացան, ու նրանք վերադարձան, մանուկ Յիսուսը մնաց Երուսաղէմում, եւ նրա ծնողները այդ չիմացան: |
40 | Կարծում էին, թէ նա իրենց ուղեկիցների հետ է. մի օրուայ չափ ճանապարհ եկան եւ նրան փնտռեցին ազգականների ու ծանօթների մէջ: |
41 | Ու երբ չգտան, Երուսաղէմ վերադարձան՝ նրան փնտռելու համար: |
42 | Եւ երեք օր յետոյ նրան գտան տաճարում. վարդապետների հետ նստած՝ նա լսում էր նրանց եւ հարցեր էր տալիս: |
43 | Եւ բոլորը, որ նրան լսում էին, զարմանում էին նրա իմաստութեան եւ պատասխանների վրայ: |
44 | Երբ ծնողները նրան տեսան, հիացան. իսկ մայրը նրան ասաց. «Որդի՛, այս ի՞նչ արեցիր դու մեզ. ահաւասիկ հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտռում»: |
45 | Եւ նա պատասխանեց նրանց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտռում, չգիտէի՞ք, թէ ես Հօրս տանը պէտք է լինեմ»: |
46 | Բայց նրանք չհասկացան այն խօսքը, որ նա իրենց ասաց: |
47 | Եւ Յիսուս նրանց հետ իջաւ ու Նազարէթ գնաց. եւ նա հնազանդ էր նրանց: Եւ նրա մայրը այս բոլոր բաները պահում էր իր սրտում: |
48 | Իսկ Յիսուս զարգանում էր իմաստութեամբ, հասակով եւ շնորհով Աստծու ու մարդկանց առջեւ: |
Մեր Տիրոջ կյանքը |
||||||
Ներածություն | 1 - Ավետիսը | 2 - Հիսուսի ծնունդը | 3 - Փախուստը Եգիպտոս | |||
4 - Տաճարում՝ վարդապետների հետ | 5 - Առաջին 4 աշակերտները | 6 - Հարսանիքը Կանայում | 7 - Հիսուսը հարություն է տալիս այրի կնոջ որդուն | |||
8 - 5000 հոգու կերակրելը | 9 - Վերջին ընթրիքը | 10 - Հուդայի մատնությունը | 11 - Հիսուսի նվաստացումը | |||
12 - Խաչելությունը և մահը | 13 - Հիսուսի հարությունը | 14 - Համբարձումը | Ինչպես տարածել Աստծո Խոսքը | |||
|
||||||
Pierre Bittar պատկերասրահ |
Գլխավոր Էջ |