Pierre Bittar French Impressionist Artist  
 

 

 

21 սեպտեմբերի 2011 թ.

Նկար 5

Առաջին 4 աշակերտները

Հիսուսը մոտ 30 տարեկան էր, երբ սկսվեց նրա ծառայությունը։ Այն բանից հետո, երբ Նա մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից (տե՛ս Մատթէոս 3:13-16) Հոգին նրան անապատ տարավ, որպեսզի սատանայի փորձություններին ենթարկվի։ Նա 40 օր ու 40 գիշեր ծոմ պահեց, որից հետո սատանան մի քանի անգամ փորձեց գայթակղել նրան, բայց չկարողացավ և տեղի տվեց՝ թողնելով նրան (տե՛ս Մատթէոս 4:1-11)։ Երբ Հիսուսն իմացավ, որ Հովհաննես Մկրտիչը բանտարկվել է, նա սկսեց քարոզել և աշակերտներ որոնել։

The First Four Disciples

Մատթէոս 4:18-22
18 Մինչ Յիսուս Գալիլիայի ծովեզերքով քայլում էր, տեսաւ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս էր կոչւում, եւ նրա եղբայր Անդրէասին. ծովի մէջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին:
19 Եւ նրանց ասաց. «Իմ յետեւի՛ց եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ»:*
20 Եւ նրանք իսկոյն թողնելով ուռկանները՝ գնացին նրա յետեւից:
21 Եւ այնտեղից առաջ գնալով, տեսաւ երկու այլ եղբայրների՝ Զեբեդէոսի որդի Յակոբոսին եւ նրա եղբայր Յովհաննէսին, մինչ նաւակի մէջ էին իրենց հօր՝ Զեբեդէոսի հետ միասին եւ իրենց ուռկանները կարգի էին բերում. եւ նրանց էլ կանչեց:
22 Նրանք իսկոյն թողնելով նաւակը եւ իրենց հօրը՝ գնացին նրա յետեւից:
 

*մարդկանց որսորդ (ձկնորս) լինել

Ձկնորսին հաջողվում է ձկանը որսալ, քանի որ ձուկը քաղցած է, և ուտելիքը գրավում է նրան։ Ճիշտ այդպես՝ մարդիկ ճշմարտության քաղց ունեն, և կգան դեպի Հիսուսի աշակերտները, որպեսզի ստանան ճշմարտությունը, որը Հիսուսի մեջ է (տե՛ս Յովհաննէս 18:37)։

 

 
  

Մեր Տիրոջ կյանքը

Ներածություն 1 - Ավետիսը 2 - Հիսուսի ծնունդը 3 - Փախուստը Եգիպտոս
4 - Տաճարում՝ վարդապետների հետ 5 - Առաջին 4 աշակերտները 6 - Հարսանիքը Կանայում 7 - Հիսուսը հարություն է տալիս այրի կնոջ որդուն
8 - 5000 հոգու կերակրելը 9 - Վերջին ընթրիքը 10 - Հուդայի մատնությունը 11 - Հիսուսի նվաստացումը
12 - Խաչելությունը և մահը 13 - Հիսուսի հարությունը 14 - Համբարձումը Ինչպես տարածել Աստծո Խոսքը

Հարցազրույց (2011)

Պիեր Բիտարը իր ստուդիայում

ՀԵՌԱՑՄԱՆ ՏԱՐԻ
ՀԱՍԿԱՆԱԼ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Սուրբ Երրորդության հայտնությունը կտավի ﬕջոցով
Սուրբ Երրորդությունը
ՄԵՆՔ ԱՍՏԾՈ ԲՋԻՋՆԵ՞ՐՆ ԵՆՔ

Տեսագրությունը (2018)

Քրիստոսը հավերժությունից մինչեւ վերջի ժամանակ


 
  
Pierre Bittar պատկերասրահ
Գլխավոր Էջ