Սուրբ Երրորդությունը
Կասկածը հավատքի թշնամին է։ Եթե կասկածը չցրվի, այն կաճի ու կմեծանա Ձեր մտքում ու կկործանի հավատքը։ Նման աղետից խուսափելու լավագույն եղանակը հարցեր տալն է և այնպիսի համոզիչ պատասխաններ ստանալը, որոնք կոչնչացնեն մեր կասկածը։
Ի՞նչ է Աստծո Երրորդությունը
Քրիստոնեական հավատքը հիմնված է Սուրբ Երրորդության վրա, այսինքն՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու։ Բոլոր երեքը պարփակված են Միակ Աստծո՝ եռանձ Աստծո մեջ։
Բառերով դժվար է բացատրել Միակ բայց եռանձ Աստծո հոյակապ և անսահման էությունը, և մարդկային մտքի համար դժվար է այն ընկալելը։
Որևէ խրթին երևույթ բացատրելու լավագույն եղանակը մեզ հասկանալի որևէ պարզ օրինակ բերելն է, ապա այն աստիճանաբար զարգացնելն ու հիմնական երևույթին հարմարեցնելը։
Երեք մոմերի օրինակը
|
Պատկերում
|
Աստված
|
Կա մեկ բոց, չնայած երեք մոմ է վառվում։ Բոցի էությունն է՝
ջերմությունը և
լույսը։ |
|
Կա մեկ Աստված, չնայած Նա իր մեջ ներառում է Հոր, Որդու և Սուրբ Հոգու երրորդությունը։ Աստծո էությունն է՝
սերը |
= |
ջերմություն և |
իմաստությունը |
= |
լույս։ |
|
|
|
|
Այդ 3 մոմերը կարող են կա՛մ մեկ բոցով լույս տալ, կա՛մ կարող են առանձնանալ, որի դեպքում յուրաքանչյուրը կունենա բոցին հատուկ նույն էությունը՝ ջերմությունը և լույսը։
Հետևաբար, չնայած
առաջին մոմը բոց ունի,
և երկրորդ մոմը բոց ունի, և երրորդ մոմը բոց ունի, երբ նրանք միավորվում են, նրանք միայն մեկ բոց ունեն։ |
|
Սուրբ Երրորդությունը կարող է միավորվել մեկ Աստծո մեջ և կարող է առանձնանալ, և յուրաքանչյուրը կունենա Աստծուն հատուկ նույն էությունը՝ սերը և իմաստությունը։
Հետևաբար, չնայած
Հայրն Աստված է,
Որդին Աստված է,
Սուրբ Հոգին Աստված է
երբ նրանք միավորվում են, Աստված միակն է։ |
|
|
|
Այդպես էլ՝ մոմերից մեկը կարող է միառժամանակ առանձնանալ։ Օրինակ՝ մոմերից մեկը կարող է առանձնանալ՝ մեկ այլ մութ սենյակ տաքացնելու և լուսավորելու համար։
Հետո այդ մոմը կարող է ետ գնալ ու միանալ կենտրոնական բոցին և իր փոխարեն մյուս մոմին ուղարկել, որպեսզի պահպանի ջերմությունն ու լույսն այդ սենյակում, որն արդեն պատրաստ է մթությունից ազատվելու։ |
|
Երբ Աստծո որդին մարդացավ (Եսայի 9:16) «քանզի ... մանուկ ծնուեց ... նա պիտի կոչուի ... Աստուած
հզօր ... Հայր հանդերձեալ աշխարհի:» Տե՛ս նաև «Ավետիսը» և «Հիսուսի ծնունդը» նկարները՝ թ. 1 և 2՝
«Մեր Տիրոջ կյանը» շարքում)
Իր Հոր մոտ վերադառնալուց առաջ Հիսուսը խոստացավ ուղարկել Սուրբ Հոգու Մխիթարիչին (Յովհաննէս 15:26) «Բայց երբ գայ Մխիթարիչը, որին ես ձեզ կ'ուղարկեմ Հօրից, Ճշմարտութեան Հոգին, որ ելնում է Հօրից, նա՛ կը վկայի իմ մասին.» |
Ինչպես հարկն է Աստծո Սուրբ Երրորդությունը հասկանալուց հետո Աստծո Սուրբ Երրորդության վերաբերյալ մի քանի մեջբերում բերենք ինչպես Հին Կտակարանից, այնպես էլ Նոր Կտակարանից։
Հին Կտակարանում՝ առաջին էջի սկզբում իսկ Աստված հայտնվում է մեզ, կարծես ուզում է, որ մենք սկզբից ևեթ հասկանանք, թե ով է Նա։
Ծննդոց 1:1-3-ում՝
- Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը:
- ... եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ:
- Եւ Աստուած ասաց. (Աստծո Խոսքը), «Թող լոյս լինի»: Եւ լոյս եղաւ:
Ինչպես տեսնում ենք՝
Աստված (Հայրը) հիշատավում է 1-ին պարբերության մեջ, Աստծո Հոգին (Սուրբ Հոգին)՝ 2-րդում, իսկ Աստծո Խոսքը (Աստված ասաց)՝ 3-րդում։ Աստծո Խոսքը Հիսուսն է։
Երբ Աստված իր մասին հոգնակի թվով է խոսում, օրինակ՝ օգտագործելով «մեզ», «մեր» կամ «մենք» դերանունները կամ բայի հոգնակի թիվ, դա նշանակում է, որ Սուրբ Երրորդությունն է խոսում՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին։
Ոմանց կարող է թվալ, թե «մեզ», «մեր» կամ «մենք» հոգնակի դերանուններով արտահայտվում են Աստված և Իր հրեշտակները։ Դա անհնար է, քանի որ հրեշտակներն Աստծո ստեղծած արարածներն են, այլ ո՛չ արարիչներ։ Ուստի, երբ Աստված ասում է. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ», ապա բայի հոգնակի թիվը ենթադրում է նաև Հիսուսի և Սուրբ Հոգու ներկայությունն Աստծո Անձի մեջ, որոնք միասին կազմում են Սուրբ Երրորդությունը։
Մի քանի մեջբերում կարդանք Հին Կտակարանից, որոնցում Աստված հոգնակի թվով է խոսում Իր մասին։
Ծննդոց 1:26
Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»:
Ծննդոց 3:22
Տէր Աստուած ասաց. «Ահա Ադամը դարձաւ մեզ նման մէկը, նա գիտի բարին եւ չարը: Արդ, գուցէ նա ձեռքը մեկնի, քաղի կենաց ծառից, ուտի եւ անմահ դառնայ»:
Ծննդոց 11:7
Արի իջնենք եւ խառնենք նրանց լեզուն այնպէս, որ ոչ մէկը չհասկանայ իր ընկերոջ ասածը»:
Նոր Կատակարանում, որոշ տողերում Սուրբ Երրորդությունը՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, միասին են հիշատակվում։
Մատթէոս 28:20
Գնացէ՛ք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով:
Այլ տեղերում ի հայտ է գալիս Երրորդության ներկայությունը։
Մատթէոս 3:16-17
16 Եւ երբ Յիսուս մկրտուեց, իսկոյն ջրից դուրս ելաւ. եւ ահա երկինքը բացուեց նրան, եւ նա տեսաւ Աստծու Հոգին, որն իջնում էր ինչպէս աղաւնի եւ գալիս էր իր վրայ: 17 Եւ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը»:
Սուրբ Երրորդությունը հասկանալը կարևոր է։ Եթե այն չհասկանաք, Աստվածաշնչի որոշ տողեր կարող են շփոթեցուցիչ լինել։ Ստորև բերված են որոշ օրինակներ։
Եսայի 7:14
Դրա համար էլ Տէրն ինքը ձեզ նշան է տալու: Ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի, եւ նրա անունը պիտի լինի Էմմանուէլ.
Էմմանուէլ նշանակում է Աստված մեզ հետ է (Էմմ=հետ, ման=մեզ, ուէլ=Աստված)
Ծանոթություն։ Վերը բերված տողերում Եսային Հիսուսին Աստված է կոչում։ Այժմ մեզ հասկանալի է, թե ինչու էին Հիսուսին Աստված կոչում (քանի որ եթե նա Սուրբ Երրորդությունից է առանձնացել, նա Աստված է)
Եսայի 9:6
քանզի մեզ համար մանուկ ծնուեց, մի որդի տրուեց մեզ, որի իշխանութիւնն իր ուսերի վրայ պիտի լինի. նա պիտի կոչուի Մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, Աստուած հզօր, Իշխան, Հայր հանդերձեալ աշխարհի:
Ծանոթություն։ Հիսուսին հանդերձեալ աշխարհի Հայր կոչելը հաստատում է, որ Սուր Երրորդությունը մեկ Աստված է՝ նույն էությամբ միավորված։
Եսայի 25:9
Ու այն օրը պիտի ասեն. «Ահա մեր Տէր Աստուածը, որի վրայ յոյս էինք դրել մենք, նա փրկեց մեզ, քանզի նա է Տէրը, որին սպասում էինք. եկէ՛ք ցնծանք եւ ուրախանանք մեր փրկութեամբ»:
Ծանոթություն։ Բացի Աստված և Տեր կոչելուց, Եսային Հիսուսին նաև Փրկիչ է կոչում։
Եսայի 40:3
Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք մեր Աստծու շաւիղները»:
Ծանոթություն։ Այստեղ Եսային մարգարեանում է Հովհաննես Մկրտչի մասին, որը հայտարարում է Հիսուսի գալուստը։
Յովհաննէս 1:1-5
Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր: 2 Նա սկզբից Աստծու մօտ էր: Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է: 4 Կեանքը նրանով էր: Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր: 5 Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց:
Ծանոթություն։ Ավետարանի սկզբում Հովհաննեսը խոսում է Աստված Հոր և Աստված Որդու մասին։ Նա Հիսուսին Խոսք (Բան) է կոչում, քանի որ առանց խոսքի ոչինչ չի ստեղծվել (Նա ասաց՝ Թող ... լինի, և եղավ. տե՛ս Ծննդոցը)։ Եսային Հիսուսին նաև լույս է կոչել, որը նշանակում է իմաստություն։
Յովհաննէս 10:30
Ես եւ իմ Հայրը մի ենք:
Ծանոթություն։ Սա մեկ Աստծո մեջ ներառված Սուրբ Երրորդության ևս մեկ ապացույց է։ Դա ապացուցում է նաև Եսայու խոսքերը, որ Հիսուսը հանդերձեալ աշխարհի Հայրն է։
Յովհաննէս 14:6
Յիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը: Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձանով:
Կարևոր ծանոթություն։ Այս խոսքերն այն անձանց են ուղղված, ովքեր հավատում են Աստծուն, բայց ո՛չ Աստծո Սուրբ Երրորդությանը։ Առանց Հիսուսի չկա Սուրբ Երրորդություն, ուստի և չկա Աստված (եթե Դուք դեռ չեք համոզվել դրանում, խնդրում ենք կարդալ Սուրբ Երրորդության բացատրությունը վերևում)։
Յովհաննէս 14:8-11
8 Փիլիպպոսն ասաց նրան. «Տէ՛ր, Հօրը մեզ ցո՛յց տուր, եւ այդ բաւական է մեզ»: 9 Յիսուս նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպպո՛ս, եւ ինձ չճանաչեցի՞ր. ով ինձ տեսաւ, տեսաւ Հօրը. իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ՝ Հօրը մեզ ցո՛յց տուր: 10 Չե՞ս հաւատում, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ: Այն խօսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խօսում, այլ Հայրը, որ բնակւում է իմ մէջ, նա՛ է անում գործերը: 11 Հաւատացէ՛ք ինձ, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ. եթէ ոչ՝ գոնէ գործերի՛ համար հաւատացէք ինձ:»
Ծանսթություն։ Հիսուսը հստակորեն բացատրում է Աստծո Սուրբ Երրորդությունը, և բացի այդ, շեշտում է այն փաստը, որ մեր մեջ Իր հայտնվելու նպատակն է նաև թաքնված և անտեսանելի Աստծո բացահայտումը։
Ավարտելով Սուրբ Երրորդությանը նվիրված այս խիստ կարևոր նյութը, խնդրում ենք ուշադրությամբ կարդալ, թե ինչ է վկայում Աստված Հովհաննեսի հետևյալ տողերով.
1 Յովհաննէս 5:11-13
11 Եւ ա՛յս իսկ է վկայութիւնը. այն, որ Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ. եւ այդ՝ այն կեանքն է, որ նրա Որդու մէջ է: 12 Ով ընդունում է Որդուն, ընդունում է նաեւ կեանքը. եւ ով չի ընդունում Աստծու Որդուն, չի ընդունում նաեւ կեանքը: 13 Այս բաները գրեցի ձեզ, որպէսզի գիտենաք, թէ յաւիտենական կեանք ունէք, եւ թէ՝ հաւատում էք Աստծու Որդու անուանը: