Pierre Bittar French Impressionist Artist  
 

 

 

2 նոյեմբերի 2011 թ.

Նկար 11

Հիսուսի նվաստացումը

The Humiliation of Jesus Christ

Յովհաննէս 19:1-16
1 Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց Յիսուսին վերցնել եւ նրան գանակոծել:
2 Իսկ զինուորները փշէ պսակ շինելով՝ դրեցին նրա գլխին ու նրան ծիրանի զգեստ հագցրին:
3 Եւ գալիս էին նրա մօտ ու ասում՝ ողջո՛յն, հրեաների՛ արքայ: Եւ նրան ապտակում էին:
4 Պիղատոսը դարձեալ դուրս ելաւ ու ասաց նրանց. «Ահա նրան դուրս, ձեզ մօտ եմ բերում, որպէսզի իմանաք, թէ ես նրա մէջ որեւէ յանցանք չեմ գտնում»:
5 Յիսուս դուրս ելաւ. եւ փշէ պսակ ունէր եւ ծիրանի զգեստ: Եւ նրանց ասաց. «Ահա ձեր մարդը՝ ձեզ»:
6 Երբ քահանայապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակ բարձրացրին եւ ասացին. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան»: Պիղատոսը նրանց ասաց. «Դո՛ւք առէք նրան ձեր մէջ եւ ինքնե՛րդ խաչը հանեցէք, քանի որ ես դրա մէջ որեւէ յանցանք չեմ գտնում»:
7 Հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրէնք ունենք, եւ ըստ մեր օրէնքի պէտք է նա մեռնի, որովհետեւ իրեն Աստծու Որդի դարձրեց»:
8 Երբ Պիղատոսը այս խօսքերը լսեց, աւելի եւս վախեցաւ:
9 Դարձեալ, մի անգամ եւս մտաւ ապարանքը եւ Յիսուսին ասաց՝ որտեղի՞ց ես դու: Եւ Յիսուս նրան պատասխան չտուեց:
10 Պիղատոսը նրան ասաց. «Ինձ հետ չե՞ս խօսում, չգիտե՞ս, որ իշխանութիւն ունեմ քեզ խաչը հանելու. եւ իշխանութիւն ունեմ քեզ ազատ արձակելու»:
11 Յիսուս պատասխանեց. «Դու իմ վրայ ոչ մի իշխանութիւն էլ չէիր ունենայ, եթէ քեզ ի վերուստ տրուած չլինէր. դրա համար էլ, ով ինձ քո ձեռքը մատնեց, նրա մեղքը աւելի մեծ է»:
12 Սրանից յետոյ Պիղատոսը ուզում էր նրան ազատ արձակել: Իսկ հրեաները աղաղակում էին ու ասում. «Եթէ դրան արձակես, կայսրին բարեկամ չես: Ամենայն ոք, որ ինքն իրեն թագաւոր է կոչում, հակառակ է կայսեր»:
13 Իսկ երբ Պիղատոսը այս խօսքերը լսեց, Յիսուսին դուրս բերեց, նստեց բեմի վրայ, այն տեղը, որ Քարայատակ էր կոչւում, իսկ եբրայերէն՝ Կապպաթա:
14 Զատկի նախօրէն էր, եւ կէսօրուայ մօտ էր: Եւ նա հրեաներին ասաց. «Ահա ձեր թագաւորը՝ ձեզ»:
15 Իսկ նրանք աղաղակում էին. «Վերացրո՛ւ մեր միջից, վերացրո՛ւ մեր միջից եւ խա՛չը հանիր նրան»: Պիղատոսը նրանց ասաց. «Ես ձեր թագաւորին խա՞չը հանեմ»: Քահանայապետները պատասխանեցին. «Չունենք մենք այլ թագաւոր, բացի կայսրից»:
16 Այն ժամանակ Յիսուսին յանձնեց նրանց ձեռքը, որպէսզի խաչը հանուի:

Ահա նվաստացման մասին Քրիստոսից մի քանի հարյուր տարի առաջ արված մի քանի մարգարեություն Հին Կտակարանում։

Թիկունքս հարուածների տուեցի, ծնօտներս՝ ապտակի, եւ երեսս շուռ չտուի նախատինքից ու թքից: Եսայի 50:6

Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում: Ինչպէս ոչխար՝ նա մորթուելու տարուեց, եւ ինչպէս գառ՝ անմռունչ կանգնած է խուզողի առաջեւ նրա նման իր բերանը չի բացում: Եսայի 53:7

Բայց նա խոցուեց մեր մեղքերի համար եւ մեր անօրէնութիւնների համար դատապարտուեց. մեր խաղաղութեան համար նա՛ պատիժ կրեց, եւ նրա՛ վէրքերով մենք բժշկուեցինք: Եսայի 53:5

Նվաստացման ճանապարհով Հիսուսը մեզ սովորեցրեց՝

  • որ չարին բարու միջոցով կարելի է հաղթել.
  • բռնությունը միայն բռնությունը մերժելով կարելի է հաղթահարել.
  • ատելությունը սիրո միջոցով կարելի է դադարեցնել։

 

 

 

 
  

Մեր Տիրոջ կյանքը

Ներածություն 1 - Ավետիսը 2 - Հիսուսի ծնունդը 3 - Փախուստը Եգիպտոս
4 - Տաճարում՝ վարդապետների հետ 5 - Առաջին 4 աշակերտները 6 - Հարսանիքը Կանայում 7 - Հիսուսը հարություն է տալիս այրի կնոջ որդուն
8 - 5000 հոգու կերակրելը 9 - Վերջին ընթրիքը 10 - Հուդայի մատնությունը 11 - Հիսուսի նվաստացումը
12 - Խաչելությունը և մահը 13 - Հիսուսի հարությունը 14 - Համբարձումը Ինչպես տարածել Աստծո Խոսքը

Հարցազրույց (2011)

Պիեր Բիտարը իր ստուդիայում

ՀԵՌԱՑՄԱՆ ՏԱՐԻ
ՀԱՍԿԱՆԱԼ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Սուրբ Երրորդության հայտնությունը կտավի ﬕջոցով
Սուրբ Երրորդությունը
ՄԵՆՔ ԱՍՏԾՈ ԲՋԻՋՆԵ՞ՐՆ ԵՆՔ

Տեսագրությունը (2018)

Քրիստոսը հավերժությունից մինչեւ վերջի ժամանակ


 
  
Pierre Bittar պատկերասրահ
Գլխավոր Էջ