16 նոյեմբերի 2011 թ. Նկար 13
Հիսուսի հարությունը
Քրիստոսի մահվան և հարություն առնելու մասին բազմաթիվ ուրիշ մարգարեություններ էլ են կատարվել, օրինակ՝ Մատթէոս 12:36. «որովհետեւ, ինչպէս Յովնանը երեք օր ու երեք գիշեր կէտի փորի մէջ էր, նոյնպէս եւ մարդու Որդին երկրի ընդերքում՝ երեք օր ու երեք գիշեր:» Կարծես թե Հիսուսի աշակերտները բոլորովին չէին հիշում, թե ինչ էր Հիսուսը նրանց ասել Իր հարության մասին։ Յովհաննէս 2:18-19-ում՝ «Հրեաները նրան ասացին. «Ի՞նչ նշան ցոյց կը տաս մեզ, թէ իրաւունք ունես այդ բանն անելու»: Պատասխանեց նրանց Յիսուս եւ ասաց. «Քանդեցէ՛ք այդ տաճարը, եւ երեք օրուայ ընթացքում այն կը վերականգնեմ»:» «Տաճար» ասելով Հիսուսը նկատի ուներ Իր մարմինը, իսկ «քանդել» ասելով՝ Իր սպանությունը. և Նա վերականգնեց տաճարն իր հարությամբ։ Մատթէոս 16:20-ում՝ «Դրանից յետոյ Յիսուս սկսեց յստակօրէն յայտնել աշակերտներին, թէ պէտք է, որ ինքը Երուսաղէմ գնայ, բազում չարչարանքներ կրի եւ անարգուի քահանայապետներից, օրէնսգէտներից, ժողովրդի ծերերից, սպանուի եւ երրորդ օրը յարութիւն առնի:» Մատթէոս 17:21-22-ում՝ Հիսուսը երկրորդ անգամ է հայտնում իր մոտալուտ մահվան և հարության մասին։ «Եւ մինչ նրանք Գալիլիայում դեռ շրջում էին, Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը, ու նրան պիտի սպանեն, եւ նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»: Եւ նրանք շատ տխրեցին:» Իսկ Մատթէոս 20:17-19-ում՝ Հիսուսը երրորդ անգամ է հայտնում իր մոտալուտ մահվան և հարության մասին։ «Երբ Յիսուս Երուսաղէմ էր բարձրանում, Տասներկուսին առանձին իր հետ վերցրեց եւ ճանապարհին ասաց նրանց. «Ահաւասիկ Երուսաղէմ ենք բարձրանում, եւ մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետերին ու օրէնսգէտներին. եւ նրան մահուան պիտի դատապարտեն ու նրան հեթանոսներին պիտի մատնեն՝ ծաղրուելու, ծեծուելու եւ խաչը հանուելու համար, սակայն նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»: Հուսանք, որ մենք չենք մոռանա և միշտ կհավատանք Հիսուս Քրիստոսի մահվանը և հարությանը, քանի որ այդ հավատն անհրաժեշտ է մեր փրկության համար և շեշտվում է հետևյալ տողերով. Հռոմէացիներ 10:9՝ «որովհետեւ, եթէ քո բերանով Յիսուսին Տէր խոստովանես եւ քո սրտում հաւատաս, թէ Աստուած նրան յարութիւն տուեց մեռելներից, կը փրկուես.»
|
|||||||||||||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||||||||||||
Հեղինակային իրավունքը գրանցված է 2024
թթ.՝ ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Pierre Bittar կողմից։ |