|
12 հոկտեմբերի 2011 թ.
Նկար 8
5000 հոգու կերակրելը
Յովհաննէս 6: 1-15 |
1 |
Այնուհետեւ Յիսուս Գալիլիայի՝ Տիբերական ծովի հանդիպակաց կողմն անցաւ. |
2 |
եւ նրա յետեւից բազում ժողովուրդ էր գնում, որովհետեւ տեսնում էին այն նշանները, որ նա կատարում էր հիւանդների վրայ: |
3 |
Յիսուս լեռ բարձրացաւ եւ նստեց այնտեղ իր աշակերտների հետ: |
4 |
Եւ մօտ էր զատիկը՝ հրեաների տօնը: |
5 |
Յիսուս իր աչքերը վեր բարձրացրեց եւ տեսաւ, որ բազում ժողովուրդ է գալիս իր մօտ: Փիլիպպոսին ասաց. «Որտեղի՞ց հաց պիտի գնենք, որ դրանք ուտեն»: |
6 |
Այս ասում էր՝ նրան փորձելու համար, բայց ինքը գիտէր, թէ ինչ էր անելու: |
7 |
Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Երկու հարիւր դահեկանի հաց դրանց չի բաւարարի, թէկուզ եւ իւրաքանչիւր ոք մի կտոր վերցնի»: |
8 |
Նրա աշակերտներից մէկը՝ Անդրէասը, Սիմոն Պետրոսի եղբայրը, ասաց նրան. |
9 |
«Այստեղ մի պատանի կայ, որ հինգ գարեհաց ունի եւ երկու ձուկ. բայց այդքանն ի՞նչ է այսչափ մարդկանց համար»: |
10 |
Յիսուս ասաց. «Նստեցրէ՛ք մարդկանց»: Այնտեղ առատ խոտ կար: Եւ շուրջ հինգ հազար մարդիկ նստեցին: |
11 |
Եւ Յիսուս հացն առաւ ու գոհութիւն յայտնեց Աստծուն եւ բաշխեց նստածներին: Նոյն ձեւով եւ ձկներից՝ որչափ որ կամեցան: |
12 |
Եւ երբ կշտացան, աշակերտներին ասաց. «Հաւաքեցէ՛ք այդ մնացած կտորները, որպէսզի ոչ մի բան չկորչի»: |
13 |
Հաւաքեցին եւ լցրին տասներկու սակառ այն հինգ գարեհացի կտորտանքով, որ ավելացել էր ուտողներից: |
14 |
Իսկ մարդիկ, երբ տեսան այն նշանները, որ նա արեց, ասացին. «Սա՛ է ճշմարիտ մարգարէն, որ աշխարհ էր գալու»: |
15 |
Երբ Յիսուս իմացաւ, որ գալու են իրեն բռնել տանելու, որպէսզի իրեն թագաւոր անեն, դարձեալ միայնակ դէպի լեռը գնաց: |
Իր ծառայության երեք կարճ տարիների ընթացքում Հիսուսը բազմաթիվ հրաշքներ էր գործել։ Մի քանի անգամ հրաշքից անմիջապես հետո նա հեռանում էր ամբոխից։ Պատճառն այն է, որ մարդիկ նրա մեջ ճանաչում էին Մեսիային և ուզում էին, որ Նա դառնա իրենց թագավորը Իսրայելում։ Խնդիրն այն էր, որ նրանք սխալ էին հասկանում Մեսիայի գալստյան իրական նպատակը։ Ճիշտ է, որ մարգարեները նրան կոչում էին Իսրայելի տիրակալ կամ թագավոր, բայց նրանք նկատի ունեին Նրա երկնային Թագավորությունը։ Մեսիայի իսկական առաքելությունն էր իր ժողովրդին հավերժական կյանքի ճանապարհը ցույց տալով՝ փրկել հավիտենական մահվանից։ Որպես Աստծո Գառ՝ Նա եկավ, որպեսզի խաչ հանվի և Իր արյունը թափելով՝ մաքրեց նրանց իրենց մեղքերից։ Հիսուսն՝ Ինքը Հավերժական Կյանքն էր և Իր կյանքը մարդկանց տալով՝ նա մեզանից յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս հավերժական կյանքով ապրելու, եթե հավատանք Նրան։
|
|